Ֆրանսիայում 32 մարդ է ձերբակալվել դիտավորյալ հրդեհների կասկածանքով

Ֆրանսիայում իրականացված գործողությունների արդյունքում դիտավորյալ հրդեհումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 32 մարդ։

Երկրի 22 դեպարտամենտներում իրականացվել են ձերբակալություններ։ 

«Այս անընդունելի արարքները, որոնք հանգեցնում են աղետալի հետևանքների և ստիպում են մեր հրշեջներին վտանգել իրենց կյանքը, այժմ արդարադատության գործն են», — հայտարարել է ներքին գործերի նախարարության ղեկավար Լորան Նունյեսը։ 

Իր հերթին, Էմմանուել Մակրոնը կոչ է արել բոլոր քաղաքացիներին պատասխանատվություն դրսևորել հրդեհների կանխարգելման գործում։ «Մենք կշարունակենք մեր վճռական գործողությունները և ոչ մի բան անպատիժ չենք թողնի», — հայտարարել է երկրի նախագահը։ Ռեկորդային շոգի պատճառով Ֆրանսիայում բռնկվել են բազմաթիվ հրդեհներ․ մասնավորապես, Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում արդեն այրվել է 4900 հեկտար, Դրոմում՝ 4000 հեկտար, Ինդրում՝ 900 հեկտար անտառ։

Leave a Comment