
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է՝ հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն