12:00 Լուրերը մեկ տողով. Starlink-ի նվերը Հայաստանին, բողոքի ակցիաներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· ՀՀ կառավարությունը Starlink-ից նվիրատվությամբ ստացել է 56 արբանյակային ինտերնետային սարքավորում, որոնք կտրամադրվեն Փրկարար ծառայությանը՝ արտակարգ իրավիճակներում կապ ապահովելու համար։

· Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը հիմնանորոգվում է պետական ծրագրի շրջանակում։ 

· «Մուլտի Վելնես կենտրոն»-ի աշխատակիցներն ու հաճախորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերականգնել համալիրի գործունեությունը։ 

· Ըստ «Հրապարակի»՝ կտրուկ վատացել է կալանավորված Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր առողջական վիճակը։ 

· Վրաստանում 15-ամյա ադրբեջանցի դեռահաս է դանակահարվել, իսկ դեպքի հանգամանքները քննվում են իրավապահների կողմից։ 

· Թրամփի վարչակազմը «Նյու Յորք Թայմս»-ի լրագրողներին կանչել է ցուցմունք տալու նախագահական ինքնաթիռի մասին հրապարակումից հետո։ 

· Իրանը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով գիտական և հետազոտական ենթակառուցվածքներին հասցվել է շուրջ 300 միլիոն դոլարի վնաս։ 

· «Բավի» թայֆունը հարվածել է Ճապոնիային, իսկ Թայվանն ու Չինաստանը պատրաստվում են հզոր ցիկլոնի ժամանմանը։ 

· Ռուսաստանը դադարեցրել է նավագնացությունը Ազով-Դոնի ջրանցքով և Կերչի նեղուցով, ինչը կարող է ազդել ցորենի արտահանման վրա։ 

· Մեծ Բրիտանիայում արտակարգ շոգի պատճառով ավելի քան 1000 դպրոց ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել է։

Leave a Comment