
«Սա քաղաքական պատվեր է․ հարվածելով Ծառուկյանին՝ հրավածում ես ՀՀ շահերին՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»,- այս մասին «24Նյուզ-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
«Հարց է ծագում՝ սա ո՞ւմ է ձեռնտու։ Սա դասական նեոթուրքական «փաշիզմի» դրսևորում է, որի մեջ և՛ վրեժխնդրություն կա, և՛ արտաքին պատվեր, և՛ ՀՀ-ի հանդեպ ատելություն․․․ Իրենք գիտեն, որ իրենց մեղադրանքները շինծու են, հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն»,- ընդգծեց Աբովյանը։