Մեծ Բրիտանիայում սպանել են հայտնի քաղաքական գործչի • Tribune.am

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին անդամ, 78-ամյա Անն Վիդքոմբը մահացած է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում: Դևոնի և Քորնուոլի ոստիկանությունը սպանության հետաքննություն է սկսել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ, հաղորդում է Sky News-ը։

Ոստիկանությունը կեսօրին մոտ ժամանել է Վիդքոմբի տուն, որտեղ հայտնաբերել է նրա մարմինը վնասվածքներով։

Այդ երեկոյան ոստիկանությունը հայտարարել է, որ Վիդքոմբի սպանության կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա բրիտանացի քաղաքացի: Ոստիկանությունը որևէ մանրամասնություն չի հրապարակել տղամարդու կամ նրա դրդապատճառների մասին։

Վիդքոմբի սպանությունը ներկայումս չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործություն։

Leave a Comment