
Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։
Ավելի վաղ Axios-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, իսկ Շվեյցարիան դիտարկվում է որպես հանդիպման հնարավոր վայր։