Չինաստանի արևելքում «Բավի» թայֆունի պատճառով հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։ Սպասվում են ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ։ «Բավին» այս տարվա իններորդ թայֆունն է, որը մոտենում է Չինաստանին։ Դրա կենտրոնը գտնվում է Ֆուցզյան և Չժեցզյան նահանգների սահմանից մոտ 1020 կմ դեպի հարավ-արևելք։ Թայֆունի կենտրոնի մոտ քամու առավելագույն կայուն արագությունը կազմում է 42 մ/վ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ «Բավին» կշարունակի շարժվել հյուսիս-արևմուտք՝ ժամում 15-20 կմ արագությամբ, և հուլիսի 11-ի երեկոյան ցամաք դուրս կգա Ֆուցզյան նահանգի Սյապուից մինչև Չժեցզյան նահանգի Վենլին ընկած ափամերձ հատվածում, որից հետո աստիճանաբար կթուլանա։
