Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր որոշման մասին՝ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։
«Ես դանդաղորեն մաքրում եմ իմ իրերը։ Որպես հանրապետության նախագահ՝ ես պետք է նշանակեմ խորհրդարանական ընտրություններ, ապա մի քանի օր անց հրաժարական կտամ», – բացատրել է Սերբիայի նախագահը Pink TV-ի եթերում։
Վուչիչը նախկինում բացատրել էր, որ հրաժարականից հետո չի հեռանալու հիմնական քաղաքականությունից, այլ մտադիր է կենտրոնանալ իր իշխող կուսակցության ներսում իր աշխատանքի վրա։ Նա խոստացել էր իր կուսակիցներին ամեն ինչ անել՝ առաջիկա ընտրություններում նրանց հաղթանակի հասցնելու համար։