ԱՄՆ-ից հայտնել են՝ մարտադաշտում իրավիճակը փոխվում է հօգուտ Ուկրաինայի

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Վաշինգտոնը նկատում է մարտադաշտում իրավիճակի փոփոխություններ՝ հօգուտ Ուկրաինայի։

Նա հայտարարել է, որ Ուկրաինան զավթել է նախաձեռնությունը, կայունացրել է առաջնագիծը և նշանակալի հարվածներ է հասցրել Ռուսաստանում գտնվող թիրախներին։

«Միացյալ Նահանգները տեսնում է, որ Ուկրաինան զավթել է նախաձեռնությունը մարտադաշտում, փաստացի սառեցրել է առաջնագիծը և նշանակալի հարվածներ է հասցրել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող թիրախներին», – նշել է Ուիթաքերը։

Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները նկատում են մարտական ​​գործողությունների ընթացքի փոփոխությունները։

Leave a Comment