Տավուշում 19-ամյա տղայի մարմինը դուրս են բերել գետից

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա երիտասարդի մարմինը։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է գետը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հաղորդմամբ՝ մինչև փրկարարների ժամանումը քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ Էրիկ Ս.-ի մարմինը։

Նախնական տվյալներով՝ երիտասարդն անզգուշաբար ընկել է գետը և գլուխը հարվածել քարերին։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ Shamshyan.com-ի՝ Էրիկ Ս.-ն եղել է Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող։

Leave a Comment