«Սա արդարադատություն չէ, սա Նիկոլի ցանկություններին հագուրդ տալով՝ հետապնդման մեխանիզմ է»․ Վահագն Սարոյան

«Սա արդարադատություն չէ, սա Նիկոլի ցանկություններին հագուրդ տալով՝ հետապնդման մեխանիզմ է»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավական պետությունում քրեական գործը պետք է ծառայի արդարությունը վերականգնելուն, ոչ թե քաղաքական մրցակցին մշտապես մեղադրյալի կարգավիճակում պահելուն։ Բայց հայկական իրականության մեջ այլ է, քրեական գործերը քաղաքական գործիք են մեկ հոգու կապրիզին ծառայեցնելու համար:
Ութ տարի է՝ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը չեն դադարեցնում օրվա պատասխանատուները, սակայն այդ գործերը կա՛մ կարճվում են, կա՛մ մեղադրանքներն են տապալվում, ուստի անընդհատ վերաթարմացվում են այլ մեղադրանքներ: Այսինքն՝ տեսնում են իրենց ուզած արդյունքը չկա, մեղադրանքի ձևակերպումն է փոխվում:
Սա այլևս արդարադատություն չէ։ Սա Նիկոլի ցանկություններին հագուրդ տալու քաղաքական նպատակով անընդհատ վերարտադրվող հետապնդման մեխանիզմ է՝ նպատակ ունենալով քաղաքական հակառակորդին մշտապես մեղադրյալի աթոռին պահել և հասարակության ուշադրությունը շեղել, իրական պրոբլեմներից, որոնք ավելի սարսափելի հետևանքներ են ենթադրում»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան

Leave a Comment