«Էմմի» 78-րդ մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում չորս հայ մասնագետ է առաջադրվել։
Saturday Night Live նախագծի լավագույն բեմադրող նկարչի մրցանակի համար առաջադրվել է Քիմ Քաչուգյանը, իսկ նույն հաղորդման լավագույն դիմահարդարման համար՝ Լուի Զաքարյանը:
Մրցանակների հավակնող մյուս երկու հայ մասնագետներից Փեգի Թաչյանը ներկայացված է լավագույն մոնտաժ անվանակարգում (Hacks ֆիլմ), իսկ Ռազմիգ Քարաքաշյանն ընդգրկված է Survivor նախագծի մոնտաժային թիմում:
«Էմմի» 78-րդ մրցանակաբաշխությունը նախատեսում են անցկացնել սեպտեմբերի 14-ին, իսկ Creative Arts Emmy մրցանակների հանձնման արարողությունը, որտեղ կներկայացվեն այս չորս անվանակարգերը, պատրաստվում են անցկացնել սեպտեմբերի 5-ին և 6-ին:
