
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայրաքաղաքում այս պահին 7 բալանոց խցանում է։ Այն, ինչ տարիներ առաջ պարզապես երևանյան եռուզեռ էր, այսօր ՔՊ-ի կառավարման հետևանքով վերածվել է նյարդային ցնցումների, ժամերով սպասման և քաղաքացիների ժամանակի ու առողջության հաշվին գոյատևող քաղաքային քաոսի։
Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում»:
Աղբյուրը` Սոնա Աղեկյան