Բրիտանական լեգենդար The Rolling Stones ռոք խումբը թողարկել է նոր ստուդիական ալբոմ՝ Foreign Tongues («Օտար լեզուներ»)։ Խմբի 25-րդ ձայնասկավառակը հասանելի է ինչպես վաճառքում, այնպես էլ այլ հարթակներում։ 62 րոպե տևողությամբ ալբոմը ներառում է 14 երգ։ Շապիկի հեղինակը նկարիչ Նաթանիել Մերի Քուինն է, որը հայտնի է դեմքի աղավաղված գծերով և կոլաժային դիմանկարներով։ Այդ ոճով նա պատկերել է խմբի երեք անդամներին՝ 82-ամյա Միք Ջագգերին, 82-ամյա Քիթ Ռիչարդսին և 79-ամյա Ռոնի Վուդին։
Նշվում է, որ խումբը կրկին անում է այն, ինչ լավագույնս կարողանում է՝ փոխանցում է էներգիա և մեծ բեմական ռոքնռոլի մթնոլորտ՝ միաժամանակ պահպանելով իր յուրահատուկ հումորը։ The Rolling Stones-ի նախորդ՝ Hackney Diamonds ալբոմը թողարկվել էր 2023 թվականի հոկտեմբերին և երկու շաբաթ գլխավորել բրիտանական հիթ-շքերթը։ Նոր ձայնասկավառակի պրոդյուսերն է Էնդրյու Ուոթը, իսկ ձայնագրությանը մասնակցել են Փոլ Մաքքարթնին, Սթիվ Ուինվուդը, Ռոբերտ Սմիթը և Չադ Սմիթը։
