Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


 «Հարգելի՛ շիրակցիներ, 


Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։ 


 


Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։ 


 


Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։ 


Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։


 


Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»։ 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment