Եվս մեկ ՔՊ-ական վայր է դնում մանդատը․ նա չի պատրաստվում լքել Շիրակի մարզպետի պաշտոնը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու և որպես մարզպետ պաշտոնավարումը շարունակելու մասին։

Նա շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզի բոլոր բնակիչներին ՝աջակցության և համագործակցության համար։ Նրանց վստահությունը համարելով ամենամեծ պատասխանատվությունը՝   արդարացնելու   սպասումները։

Հիշեցնենք՝ 2025-ի դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։

Ըստ աղբյուրների՝  դեկտեմբերի 16-ին, ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ, որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը:

Սակայն, այսօր, ընտրություններից հետո, նա հայտարարեց, որ Խորհրդարան չի գնա, այլ կշարունակի պաշտոնավարել։ Փաստորեն, Դավիթ Առուշանյանը ընտրությունների ժամանակ ջանք ու եռանդ չի խնայել՝ ՔՊ հույսերը արդարացնելու համար։

 

Leave a Comment