ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական բանակցությունները


Միջազգային


ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը զուգահեռ Թրամփի վարչակազմը շարունակում է լուծում փնտրել Թեհրանի հետ, և երկու կողմերի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են։

Այս մասին նշել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական մեդիա հարթակում՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Թրամփի վարչակազմը շարունակում է հանձնառու լինել միջուկային համաձայնագրի լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են», – նշել է նա։

Ռավիդը նաև մեջբերել է ամերիկացի պաշտոնյաի խոսքերը.

«Երեկ Թրամփը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը։ Իրանի կողմից նավերի վրա հարձակումները ահաբեկչական գործողություններ են։ Հուշագիրը հիմնված է պարտավորությունների կատարման վրա, և Իրանի գործողությունները չեն համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշել է աղբյուրը:


Leave a Comment