Անհայտ անձինք Իրանի Մաշհադ քաղաքում կրակ են բացել «Բասիջ» աշխարհազորայինների վրա՝ սպանելով երկու մարդու։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
«Լսվել են նաև կրակոցների ձայներ», – ասվում է հայտարարության մեջ։ Կրակոցները տեղի են ունեցել Ֆակուրի հրապարակում:
Զինվորական համազգեստով երկու անհայտ անձինք ատրճանակից կրակ են բացել «Բասիջ» աշխարհազորայինների խմբի վրա։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում։
Հարձակվողները փախուստի են դիմել։ Անվտանգության ուժերը շարունակում են բացահայտել և ձերբակալել այս ահաբեկչական հարձակման պատասխանատուներին», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մաշհադում ավարտվել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Նա թաղվել է Իմամ Ռեզայի դամբարանում։