
Ալյասկայում արջն անսպասելիորեն հայտնվել է «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» միացյալ ռազմակայանի տարածքում գտնվող առևտրի կենտրոնում և դեղձ համտեսելուց հետո հեռացել շենքից, հաղորդում է KTUU հեռուստաալիքը: Բազայի ներկայացուցչի խոսքով՝ առևտրի կենտրոնում աշխատակիցներ և այցելուներ են եղել: Միջադեպից հետո բնապահպանական ծառայության աշխատակիցներն ապահովել են, որ արջը վերադառնա անտառ։