Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն աշխատանքային այցով գտնվում է Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում։

«Աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Ատտիկայի մարզի այգիների և կենդանիների բարեկեցության հարցերով փոխմարզպետ` Ռիտա Մորայտակիի, Աթենքի քաղաքապետի տեղակալ` Պանայոտիս Խառլաֆտիսի, Աթենքի և Պիրեոսի համայնքների պետական բնապահպանական միության նախագահ` Գրիգորիս Ղուրդոմիխալիսի, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կենդանիների պաշտպանության հարցերով հատուկ քարտուղար` Նիկոլաոս Խրիսակիսի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների բարեկեցության, ոլորտային կրթական ծրագրերի իրականացմանն առընչվող հարցեր, ինչպես նաև երկու քաղաքների միջև հնարավոր համատեղ համագործակցությունները»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment