Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթել է, «Ալաշկերտը»՝ ոչ-ոքի խաղացել

ՈւԵՖԱ-ի 2026/27 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել է Մալթայի «Մարսաշլոկին», իսկ «Ալաշկերտը» ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ղազախստանի «Ելիմայի» հետ։

«Փյունիկը» 3։0 հաշվով է հաղթել «Մարսաշլոկին»։ Թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Մոմո Յանսանեն, Արտակ Դաշյանը և Միխայիլ Կովալենկոն։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ Երևանում։

«Ալաշկերտը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայում ընդունել է ղազախական «Ելիմային» և խաղն ավարտել 1։1 հաշվով։ Հյուրերը հաշիվը բացել են 60-րդ րոպեին՝ Արսեն Աշիրբեկի գոլի շնորհիվ, իսկ 86-րդ րոպեին Դավիթ Տերտերյանը հավասարեցրել է հաշիվը։

Հանդիպման վերջնամասում խաղը մի քանի րոպեով դադարեցվել է մարզադաշտի լուսավորության անջատման պատճառով։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ Ղազախստանում։

Leave a Comment