
Թել Ավիվը պատրաստ է միանալ Իրանի դեմ ամերիկյան հարվածներին, եթե Վաշինգթոնը դիմի այդ հարցով, գրում է New York Post-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին։ «Մենք ապացուցել ենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ին։ Վստահ չեմ, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի Իսրայելը միանա իրեն։ Բայց եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք կրկին դա անել»,- ասել է աղբյուրներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելը «չի ցանկանում վերադառնալ այն ժամանակներին, երբ մարդիկ ստիպված էին թաքնվել ապաստարաններում»։