12:00 Լուրերը մեկ տողով. Դատարան ուղարկված վարույթներ. Թայվանի նոր վիզային համակարգը՝ ՀՀ-ի համար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 • Հայաստանում ընտրական հանցագործությունների վերաբերյալ դատարան է հանձնվել 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ։ 

• Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը հայտարարել է, որ մեղադրանքը հիմնված է նախագահի լիազորությունների սխալ մեկնաբանության վրա։ 
 

• Ջերմուկում հայտնաբերվել է բազալտի ապօրինի արդյունահանման դեպք, ինչի շրջանակում երկու անձ է ձերբակալվել։ 

• Սիրիայում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ, որոնք պայթյուններ էին կազմակերպել Էմանուել Մակրոնի այցի ժամանակ։ 

• Իրանում հուղարկավորության երթի ժամանակ այրել են Դոնալդ Թրամփի՝ լեգո կոնստրուկտորից պատրաստված ֆիգուրը։ 

• Չինաստանն աշխարհում առաջին անգամ հրթիռի հաջող վայրէջք է կատարել ծովային հարթակի վրա։ 

• Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների ստացման համակարգ։

Leave a Comment