ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քոնարաք քաղաքի ռազմական օբյեկտներին


Միջազգային


Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող Քոնարաք նավահանգստային քաղաքը ենթարկվել է հարձակման։

«Ֆարս» լրատվական գործակալությանը հղում անելով՝ այս մասին հայտնել է քաղաքի նահանգապետ Մոհամմադ Յունես Հաքանին։

«Այս տարածքը երկու փուլով հարձակման է ենթարկվել թշնամու կործանիչների կողմից երեկոյան ժամերին», – ասել է նա։

Հաքքանին հավելել է, որ անվտանգության ուժերը գտնվում են դեպքի վայրում։

«Այս հարձակման հետաքննությունն այժմ ընթանում է», – նշել է նա։

Նախկինում պայթյուններ են լսվել Բուշերում, մինչդեռ Բանդար Աբբասի, Քեշմի, Սիրիկի և Ջասկի նավահանգիստների վրա հարձակումների մասին հաղորդագրությունները հերքվել են։


Leave a Comment