
Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն