Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ավարտել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի գործարքը երրորդ երկրի: 

Ըստ թուրքական կառավարամետ Hürriyet-ի լրագրողի տվյալների՝ համակարգերը կուղարկվեն Պարսից ծոցի երկրներից մեկին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Կատար: 

Այս քայլը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի կողմից սահմանված CAATSA պատժամիջոցների չեղարկման և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հնարավորություն: 

Ինչպես նշում է Hürriyet-ը, գործընթացը պահանջում է ԱՄՆ նախագահի կողմից Կոնգրեսին համապատասխան ծանուցում՝ հավաստելով, որ համակարգերն այլևս չեն գտնվում շահագործման մեջ, ինչի շուրջ վերջին օրերին ինտենսիվ աշխատանքներ են տարվել:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment