
Մոտ ժամանակներս Իսրայելը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, պետք է Լիբանանին փոխանցի լիբանանյան տարածքի երկու շրջանների նկատմամբ վերահսկողությունը, որոնք ավելի վաղ գրավել էին իսրայելցի զինվորականները: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը (TOI) հղում կատարելով իր աղբյուրին։
«Իսրայելի և Լիբանանի կողմից անցյալ ամիս Վաշինգթոնում ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում Երուսաղեմը համաձայնել է դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող երկու փոքր շրջաններից, որոնք մաքրվել են «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներից, և որտեղ կտեղակայվեն լիբանանյան զինված ուժերի ստորաբաժանումներ»,- նշվում է հրապարակման մեջ։