Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

9 հուլիսի 2026 – 17:22 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:

Leave a Comment