9 հուլիսի 2026 – 18:22 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման համար սահմանված քվոտայի օգտագործման ընթացիկ տվյալները։
«Հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների քվոտայի մասին. Ֆիզանձինք օգտագործել են 12,000 հատից 8802-ը, մնացել է 3198 հատ։
Դիլերներն օգտագործել են 3000 հատից 1477-ը, մնացել է 1523 հատ»,- գրել է նա։