Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ։ Ներդրողներն ու շուկայի հիմնական խաղացողներն անհանգստացած են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով։
Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների՝ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց թանկացել է 0,97 տոկոսով՝ հասնելով 78,78 դոլարի։
Նյու Յորքի NYMEX բորսայում՝ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների մեկ բարելի գինը թանկացել է 0,97 տոկոսով, հասնելով 74,23 դոլարի։