
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը ԱԺ առաջին նիստին չհասած պառակտվե՞ց։ Այսպիսով, դաշինքի 199 թեկնածուներից 106-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, դաշինքի 3 կուսակցություններից մեկի բոլոր թեկնածուները դուրս են եկել նախընտրական ցուցակից և չեն հայտարարել, որ շարունակում են պատասխանատվություն կրել դաշինքի համար։ Կարապետյանն էլ հայտարարել է, թե ինքնաբացարկների դիմումները իր գաղտնի պլանի մասն են։
Մի կողմ դնելով դաշինքի ստեղծման ապաքաղաքական ֆորմատի պատմությունը՝ պետք է արձանագրել, որ ինքնաբացարկների քայլը ճիշտ էր, որոշ չափով նվազեցվեց իշխանության կողմից հետագա մանդատագողության ռիսկը, և որոշակի հնարավորություն ստեղծվեց դաշինքի բոլոր մանդատները դնելու և ինքնալուծարվելու համար»։