«Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ ոլորանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիբանդանոց։ Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment