Հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 18.40–ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում նաև օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։