
Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Մեր սիմվոլները գիտելիք են, ապագա սերունդներին՝ մեզ, փոխանցված ասելիք, պատգամ:
Պոչը ցից, ահարկու մռնչացող առյուծը:
Ջլապինդ, արու, սուր եղջյուրները բարձր պահած ցուլը:
Էս ենք մենք, ու մեզ պետք է հիշենք, այլընտրանք չկա:
Փառք մեր արի նախնիներին:
Թող վարարի իրենց արյունը մեր երակներում:
Պատկերը հատված է Սարդուր II արքայի արձանագրությամբ վահանից:
Ք.ա. 764-735 թթ, պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում»:
Աղբյուրը` Անուշ Հակոբյան