Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի Մ10 պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ

Հայ շախմատիստները դարձել են Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մեդալակիրներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մանվել Վարդանյանը դարձել է փոխչեմպիոն։ Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

Սոֆիա Բաղրամյանը նվաճել է բրոնզե մեդալ: Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 13 միավոր:

Ավելի վաղ Բաղրամյանը դարձել էր Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնության մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն։

Leave a Comment