Գերմանիայում հունիսի վերջին շաբաթվա անոմալ շոգի ֆոնին գրանցվել է 23 655 մահվան դեպք։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մահացել է վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից 5655-ով ավելի մարդ։
Միաժամանակ երկրի առանձին շրջաններում գրանցվել են ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ։ Մյոկեռն-Դրևից բնակավայրում (Սաքսոնիա-Անհալթ) օդի ջերմաստիճանը հասել է 41,8 աստիճանի։
