
Լրագրողները դատարանի բակում Սամվել Կարապետյանին հարց ուղղեցին «գաղտնի պլանի» մասին, որով իշխանափոխության համար պայքարն է ընթանալու։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց. «Հենա, գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր»: Ճշտող հարցին՝ դո՞ւք ճանապարհեցիք, նա պատասխանեց. «Բա էլ ո՞վ: Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»:
Նա նաև խոստացավ՝ գնալու են առաջ, շարունակելու են պայքարել, մինչև իշխանափոխությունը կայանա։