Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Դոնալդ Թրամփի անունով – armeniatoday.am

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Այսօրվանից Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի անվան միջազգային օդանավակայան»,- ասված է օդանավակայանի հայտարարության մեջ։

Նշվում է, որ օդանավակայանում ցուցանակների և ինտերիերի փոփոխությունը կտևի մի քանի շաբաթ։ Բացի այդ, օգոստոսի 18-ից օդանավակայանի կոդը PBI-ից կփոխվի DJT-ի։

Ինչպես հայտնել է Սպիտակ տան ղեկավարի որդին՝ Էրիկ Թրամփը, վերանվանված օդանավակայանում վայրէջք կատարած առաջին օդանավը Թրամփին պատկանող Boeing 757 ինքնաթիռն է, որը կրում է Trump Force One անվանումը։

Leave a Comment