«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագծի պատկերներն ու մակետները, որը նախատեսվում է կառուցել գործող «Օլդ Թրաֆորդի» փոխարեն։ Ակումբի տվյալներով՝ նոր արենայի արժեքը կկազմի մոտ 2,35 միլիարդ եվրո։ Մարզադաշտը նախատեսված է լինելու 100 հազար հանդիսականի համար և կտեղակայվի գործող մարզադաշտից մոտ 350 մետր հյուսիս-արևմուտք։

Նոր մարզադաշտը կդառնա Թրաֆորդ-Ուորֆսայդ շրջանի զարգացման խոշոր ծրագրի կենտրոնական մասը։ Սպասվում է, որ ծրագրի իրականացումը կստեղծի 48 հազար աշխատատեղ և 15 հազար նոր բնակելի տուն, ինչպես նաև տարեկան 7,3 միլիարդ ֆունտ ստերլինգ (մոտ 8,57 միլիարդ եվրո) տնտեսական ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։

Ավելի վաղ ակումբը ձեռք էր բերել գործող մարզադաշտի հարևանությամբ գտնվող 25 ակր տարածք՝ հրաժարվելով «Ստրետֆորդ Էնդ» տրիբունայի հետևում գտնվող բեռնատար տերմինալի տարածքում կառուցելու բանակցություններից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment