Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում. Էկոնոմիկայի փոխնախարար


Տնտեսություն


Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում, «Արարատցեմենտի» գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը:

 Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում դիմել էր  «Արարատցեմենտի»  գործարանի աշխատակիցներին՝ հորդորելով չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից:

Փաշինյանը նաև ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:

«Եկել ենք, հասկանանք` կարող ենք էնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը, և կարծում եմ, որ կկարողանանք էնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արդարության պրոցեսի շարունակականության վրա: «Արարատցեմենտը» մեզ համար ռազմավարական նշանակության գործարան է»,-նշեց փոխնախարարը:


Leave a Comment