Իսրայելը վերադարձել է իր պատմական հայրենիք և նոր դաշինքներ է կառուցում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի կարելի համեմատել Եվրոպայի այն երկրների հետ, որոնք ապրում են խաղաղ պայմաններում։ 

Նրա խոսքով՝ Իսրայելը հնագույն ժողովրդի պետությունն է, որը վերադարձել է իր պատմական հայրենիք։

 Նեթանյահուն նաև նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել նոր դաշինքներ և զարգացնել նոր հարաբերություններ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ակտիվ համագործակցում է Հնդկաստանի հետ։

 Խոսելով Իրանի մասին՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանին հասցված հարվածը կարելի է համեմատել օրգանիզմից քաղցկեղային ուռուցքի հեռացման հետ՝ հավելելով, որ եթե քաղցկեղը չհեռացվի, այն կարող է մահվան պատճառ դառնալ։ 

Leave a Comment