Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն

Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն: Սոֆիան այս առաջնությունում արդեն բրոնզե մեդալակիր էր։

Առաջնությունը Լեհաստանի Ժեշուվ քաղաքում էր: Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ 189 կետով բարելավելով արագ շախմատի իր վարկանիշը:

Մինչ այս Սոֆիան Պրահայում կայացած Եվրոպայի շախմատի առաջնությունում դարձել էր Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։

Սոֆիան նաև Խնդիրների լուծման աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment