Բացվել է Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Բացվել է Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են Ջիմ Թորոսյանի հեղինակած ամենանշանավոր նախագծերը՝ «Կասկադ» համալիրը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի քաղաքապետարանի շենքը և բազմաթիվ այլ նախագծեր, որոնք կարևոր դեր են ունեցել Երևանի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment