ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել Վաշինգտոնի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար, սակայն կասկածներ է հայտնել նման գործարքի իրագործելիության վերաբերյալ։
Նա այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ինքնաթիռում։
«Նրանք իսկապես գործարք են ուզում։ Նրանք զանգահարել են վերջերս, նրանք գործարք են ուզում։ Ես պարզապես չգիտեմ՝ արժանի են արդյոք գործարքի, և չգիտեմ՝ արդյոք նրանք կպահեն այդ ցանկությունը», – ասել է Թրամփը։