Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային դատարաններից: Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել Բաքվի բանտից։
Նա նշում է, որ գործը ոչ թե կարված է, այլ ուղղակի կարկատան է։ 1990 թվականին ծնված մարդուն վերագրում են դեպքեր, որոնք 1991-92 թվականին են եղել։
«Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար, Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական միջամտություն ունենան։ Մինչև հիմա պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին, հասկանո՞ւմ եք` ծանոթանան, այսինքն՝ նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ»,–խոսելով Վերաքննիչում ընթացող իրենց դատավարությունից` ասում է Արցախի ԱԺ նախկին ղեկավարը։