Արտաքսման պահանջ․ ռուս դիվանագետներին հրահանգվել է հեռանալ երկրի տարածքից

Իտալիայի իշխանություններն որոշում են կայացրել երկրից արտաքսել Հռոմում Ռուսաստանի Դաշնության դեսպանության երկու ռազմական կցորդների։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

Հավելենք՝ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնության արաքին գործերի նախարարությունը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղարն արդեն իսկ իրազեկել է Հռոմում Ռուսաստանի դեսպանին ընդունված որոշման մասին: Ռուս դիվանագետներին հրահանգվել է սեղմ ժամկետներում հեռանալ երկրի տարածքից:

Իտալական կողմի փոխանցմամբ՝ դեսպանատան աշխատակիցներին տրվել է ուղիղ երեք օր ժամանակ՝ Իտալիան լքելու համար։ Արտաքսման հստակ պատճառների կամ հնարավոր այլ մանրամասների մասին պաշտոնական հայտարարության մեջ այս պահին չի հաղորդվում:

Leave a Comment