Պապոյան․ Ծաղկի արտահանումն ավելացել է

Պապոյան․ Ծաղկի արտահանումն ավելացել է

9 հուլիսի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ծաղկի արտահանումն ավելացել է։

«Երեկ, օրինակ, 139 հազար հատ արտահանում ենք ունեցել և կարծում ենք, որ որոշակի մեխանիզմներ կան գործարկված, որոնք հնարավորություն կտան այս հարցը լուծել»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ այս տարի ծիրանի գերբերքատվություն չի արձանագրվել։

«Բայց դեպի Հայաստան շատ լավ ուղևորահոսքեր կան, ուզում եմ դա էլ արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետև զբոսաշրջիկները գալիս են՝ համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր մուտք է գործում ՀՀ»,- շեշտել է վարչապետը։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

Leave a Comment