ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ սկսել են իրար ծաղիկներ նվիրել. Փաշինյանը` շուկայում ծաղիկների գնանկման մասին

Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ շուկայում գների ընդհանուր վիճակը ցույց է տալիս՝ սպառման լուրջ խնդիրներ չկան։

Որոշակի գնանկում արձանագրվել է միայն վարդի և լոլիկի շուկաներում, իսկ մյուս ոչ սեզոնային ապրանքատեսակների դեպքում տեսանելի գնանկում չի նկատվում։

Պապոյանը նաև նշեց, որ ծաղիկների շուկայում վերջին օրերին իրավիճակը բարելավվել է։

«Վերջին 7-8 օրում ավելացել է նաև արտահանումը։ Միայն երեկ արտահանվել է 139 հազար հատ ծաղիկ։ Կարծում ենք՝ գործարկված մեխանիզմները հնարավորություն կտան լուծել այս հարցը։ Իրականում ակնհայտ գնանկում կա միայն լոլիկի դեպքում»,- ասաց նախարարը։

Փաշինյանն անդրաարձավ այլ դրական շարժի:

«Մարդիկ սկսել են իրար ծաղիկներ նվիրել»,- նշել է վարչապետը

Leave a Comment