ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արարատ Ցեմենտ»-ի աշխատակիցները մտահոգ են

«Արարատ ցեմենտի» աշխատակիցներն այս պահին հավաքվել են գործարանի մոտ` հասկանալու իրենց հետագա ճակատագիրը: 

Նրանց դիմավորել է գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, որը նշել է, որ ինքը ևս որևէ տեղեկություն չունի, թե երբ թույլ կտան գործարանն աշխատեցնել: 

Գործարանի աշխատակիցների հավաքի ընթացքում հնչել են մտահոգություններ՝ կապված քննչական գործողությունների, ընկերության աշխատանքի և աշխատավարձերի վճարման հետ։

«Այդ մարդը մեզ հաց ու ջուր է տալիս, ապրելու հնարավորություն է տալիս, իսկ հիմա մի քանի հոգու որոշումների պատճառով այսքան մարդ է տուժելու»,– ասել է նա։

Մանրամասները տեսանյութում:

Leave a Comment