Կառավարությունն այսօրվա նիստում, չզեկուցվող նախագծերի թվում, ընդունել է «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում։ Դրա վավերացման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության շրջանակներում փոխանցվող, ստացվող և ստեղծվող գաղտնի տեղեկությունների օգտագործման, պահպանության և պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև իրավասու մարմինների փոխգործակցությունը և գաղտնի տեղեկությունների պաշտպանության պահանջների խախտման դեպքերում իրականացվող գործողությունները։
